Հայաստանը պետք է հնարավորինս շուտ Ադրբեջանին փոխանցի ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողությանն անցած ականшպատ տարածքների բոլոր քարտեզները։ Ինչպես հայտնում է Regnum-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Հայաստանը պետք է ամենակարճ ժամկետներում Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների բոլոր քшրտեզները, չէ՞ որ այդ տարածքները պետք է մաքրվեն ականներից»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին կօգնի վերականգնել այն տարածքների ենթակառուցվածքները, որ տուժել են պատերազմի ընթացքում: