Որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու Արցախի հանձնմանը. Սիրուշո

Երեկ ոստիկանները տեսախցիկների առջև բռնություն են կիրառում Լևոնի վրա, որից հետո նա ուղեղի ցնցումով տեղափոխվում է հիվանդանոց:

Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար Պպարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել: Նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն։

Նրա գրառման մեջ ասվում է.

«Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում պատասխանել: Փորձեմ ևս մեկ անգամ համառոտ այստեղ ներկայացնել:

Երեկ ոստիկանները մարդկանց ու տեսախցիկների առջև բռնություն են կիրառում Լևոնի վրա, որից հետո նա ուղեղի ցնցումով տեղափոխվում է հիվանդանոց:
Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար (պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել):

Հիմա մոտ օրերս պետք է որոշում կայացնեն՝ կալանավորելու են, թե ոչ:

Ու սա միայն Լևոնի հետ չի տեղի ունենում: Բռնի ուժ է կիրառվում 10 տարեկան երեխայից մինչև կանանց ու տարեցներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի:
Մի խոսքով մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին:

Այսպես ասեմ՝ որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու ու ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: