Ֆրանսիան ու Շվեդիան հայտարարել են մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։
«Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ևս X-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով․
«Մոտակա ժամերին Երևան կուղարկվեն սարքավարումներ՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»։