Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնում են ահաբեկչական այդ երկրի իրավապահ մարմինները։
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումների ձեւավորմանը մասնակցելու եւ օտարերկրյա քաղաքացու կողմից Ադրբեջանի հանրապետություն ապօրինի մուտք գործելու համար։
