ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները
ՔՊ՝ 687.251 քվե կամ 53.92%,
«Հայաստան» դաշինք՝ 268.165 քվե կամ 21.01%,
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66.633 քվե կամ 5.23%,
Բարգավաճ Հայաստան կուսակցություն՝ 50.416 քվե կամ 3.96%.
Ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։
Այդ ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նոր խորհրդարանում չեն լինի։