Ես անվտանգ հասել եմ Երևան․ տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան

Հրաժեշտի խոսքեր գրել չեմ սիրում։ Հիմա էլ երկար չեմ պատմի սեպտեմբերի 19-ից սկսած` տեսածիս ու ապրումներիս մասին։ Ես տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը։ Այլ բառեր մտքիս չեն գալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում։ Ճամպրուկս հավաքելու պահին միայն հասկացա, որ ստիպված պիտի լքեմ տունս, ինձ հարազատ թաղամասն ու քաղաքը, որտեղ ապրել եմ կյանքիս լավագույն տարիները։

Մենք իրար հրաժեշտ տվեցինք Եղբայրական հուշահամալիրում։ Ճանապարհները բաժանվեցին, փոխարենը մնաց հին ու բարի ժամանակների հիշողությունը։

Ես անվտանգ հասել եմ Երևան։

Շնորհակալ եմ Հայաստան

Գորիսի կամավորներին, իմ սրտացավ ընկերներին, մեր բարեխիղճ հայրենակիցներին` գրկաբաց ընդունելու համար»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում