Գևորգ Գրիգորյանն ավտովթшրի է ենթարկվել

Դերասան Գևորգ Գրիգորյանը վթարի է ենթարկվել։ Այդ մասին քիչ առաջ Գևորգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.

«Քանի Շամշյան չենք ընկել ես ասեմ, բոլորս ողջ ենք», – գրել էր դերասանը։

Չնայած նրան, որ Գևորգի գրառումը քիչ թե շատ հումորային ու սարկազմով է արված, նրա հրապարակած լուսանկարներից երևում է, որ մեքենան մետաղե ջարդոնի է վերածվել։
Ինչևէ, կարևորն այն է, որ վթարը Գևորգի և ուղևորների համար լավ է ավարտվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում