Հնդկաստանի Հարյանա նահանգում հարսնացուն հարսանիքից հետո փախել է՝ իր հետ տանելով փող ու զարդեր։ Այս մասին հայտնում է Deccan Herald-ը։
Հարսնացուին գտել էր փեսայի հայրը։ Նա ցանկանում էր ամուսնացնել իր կրտսեր որդուն և ընկերոջ խորհրդով դիմել էր խնամախոսուհուն։ Պրետի անունով աղջիկը, ում նրան առաջարկել էին, պարզվել էր, որ աղքատ ընտանիքից է, սակայն տղամարդուն դա չէր շփոթեցրել. խոստացել էր օժիտ չուզել, իսկ ինքն էլ գումարով օգնել նրա հարազատներին։
«Պաշտոնական հարսանիքից հետո նոր հարսիս հետ վերադարձա տուն։ Հարսանիքին մինչեւ ուշ քայլեցինք, իսկ առավոտյան տղաս գնաց աշխատանքի։ Դրանից հետո Փրիթին անհետացավ»,– պատմել է աղջկա սկեսրայրը։
Աղջկա փախուստից հետո տղամարդը ստուգել է տանը պահվող թանկարժեք իրերը և նկատել, որ պակասել է 150 հազար ռուփի: Բացի այդ, բացակայում էին որոշ զարդեր։
Ի վերջո տղամարդը դիմել է ոստիկանություն։ Այժմ իրավապահ մարմինները փնտրում են փախած աղջկան։ Բացի նրանից, օրենքի խախտման մեջ կասկածվում են խնամակալն ու նրա ընկերուհին։