Կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարահատված, որը կկապի Երևանի երեք վարչական շրջանները․ Գրիգորյան

Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի և գործընկերների հետ իրականացվող ծրագրերին։

«Ճիշտ համարեցի անդրադառնալ Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, որոնք անուղղակիորեն կապված են բյուջետային գործընթացների և թիրախների հետ։ Մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերը կարևոր են իրենց ֆինանսական բաղադրիչով և լայն իմաստ բովանդակային իմաստով»,– ասաց նա։

Ըստ նրա՝ այս ծրագրերը ուղղակիորեն ազդում են ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վրա։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականին ստորագրվել է եռամյա պահուստային նոր ծրագիր՝ 171 և 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը ապահովելու է մակրոտնտեսական, հակաբյուջետային և ֆինանսական կայունությունը։

«2024 թվականին մի շարք միջոցառումներ ենք նախատեսել։ 2023 թվականի ընթացքում շարունակվել է համապարփակ համագործակցությունները համաշխարհային բանկի հետ։ 2023 թվականին ստորագրվել է կանաչ դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ բյուջետային աջակցության համաձայնագիրը։ Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում նախատեսվում է ստորագրվել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ, որը նպատակ ունի զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները, կառուցել Իսակով-Արշակունյաց նոր ճանապարահատվածը, որը կկապի Երևանի երեք վարչական շրջանները։ Կստեղծվեն նոր քաղաքային ենթակառուցվածքները, Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ», — ասաց նա։

Փոխվարչապետը կարևորեց նաև ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում