Պետք է սիրել Հայաստանն ու հավաքականը, ֆուտբոլն արտացոլում է երկրի դեմքը. Պետրակով

Հայաստանի հավաքականն ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում հյուրընկալվելիս Ուելսի նկատմամբ 2:4 հաշվով տարած հաղթանակից հետո սեփական հարկի տակ 1:1 հաշիվը գրանցեց։
Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ վարպետությունը չի բավականացրել հասնել հաղթանակի։

«Երբեք չեմ ընդունում, երբ ասում են, որ բախտը չբերեց, պարզապես չստացվեց։

Ուելսը հիանալի թիմ ու ֆուտբոլիստներ ունի, որոնք ամեն ընձեռնված հնարավորությունն օգտագործում են։ Խաղից հետո Տիկնիզյանը մոտեցավ, բայց նրան ասացի, որ որեւէ մեկը չի ուզում ինքնագոլի հեղինակ դառնալ, նրան ոչ մի մեղադրանք չունեմ։

Ֆուտբոլիստներին միշտ ասել եմ, եթե կարգապահ ու հավաքված խաղան, շանս կունենանք, երբ ամեն մեկը նախկինի պես իր համար գործի, ոչինչ չի ստացվի։ Ուելսի դեմ վերջում ավելացրինք ու կարող էինք հաղթել։

Դեռ ամփոփել ընտրական մրցաշարն ու ասել, որ դուրս ենք մնացել պայքարից, չեմ կարող, մեկ հանդիպում ունենք Խորվաթիայի դեմ, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի։

Պետք է սիրել Հայաստանն ու հավաքականը, ֆուտբոլն արտացոլում է երկրի դեմքը, այդ պատճառով աճելու համար միայն անհատապես ու շատ մարզվել է պետք, ակումբներում աշխատել ու հավաքականում ամբողջությամբ նվիրվել»։

Ասուլիսի ավարտին Պետրակովը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք անկախ ամեն ինչից հավաքականի կողքին են ու միշտ աջակցում են նրան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: