Անի Խաչիկյանին ամուսնության առաջարկ են արել

Stanews-ը գրում է․

Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում, հաճախ է հետևորդների հետ նոր գրառումներով կիսվում։

Դերասանուհին երբեմն էլ հարց ու պատասխաններ է կազմակերպում: Հերթական հարց ու պատասխանի ժամանակ դերասանուհուն ամուսնության առաջարկ են արել, դե իսկ Անին էլ հետաքրքրվել է`արդյո՞ք նորմալ է այս տեսակ ամուսնության առաջարկը:

Նշենք, որ Անի Խաչիկյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։

Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։

Նշենք նաև, որ անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրությունից հեռու պահող դերասանուհին ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին, թեև այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։

Նախքան Անիի հետ ամուսնանալը Հայկը մեկ անգամ ամուսնացած եղել էր, իսկ նրանց միությունից հետո ծնվեց զույգի որդին`Տեսլան:

Սակայն այստեղ ևս զույգի հարաբերությունները երկար չտևեցին: Նրանք բաժանվեցին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում