Ձևիստ ես ու ինքնասիրահարված, նողկանք եմ ապրում… Տեսեք`ինչպես են վիրավորել Ռոզա Դավթյանին

Starnews-ը գրում է․

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ ու թեև նա բազմիցս նշել է, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում, միևնույնն է, հետաքրքրությունը նրա անձի շուրջ դեռ պահպանվում է։

Փոխարենը՝ Ռոզան այժմ ակտիվորեն վարում է ինստագրամյան իր էջը, հաճախ է գովազդով զբաղվում ու կիսվում լուսանկարներով ու տեսանյութերով։

Հետևորդների հետ անմիջական շփումը պահպանելու նպատակով դերասանուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։ Հերթական հարցուպատասխանի ժամանակ էլ նրա հետևորդներից մեկը վիրավորանք էր հասցրել Ռոզային՝ իր գրառման մեջ նշելով.

«Դու տեղով մեկ ձևիստ ես, ինքնասիրահարված, գիտես թե դու ես որ կաս»։

Ռոզան էլ որոշել էր հանրային կերպով արձագանքել՝ հրապարակելով լուսանկար, որին կից գրել էր.

«Ոնց եմ նողկանք ապրում էս տեսակից»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում