Եվա Բաղդասարյանի փայլուն ու ծավալուն զգեստը, աշնանային բնապակերն ու գույները

Եվա Բաղդասարյանը շլացրել է եւս մեկ վառ կերպարով:

Դերասանուհին աշնանային ֆոտոշարք է իրականացրել՝ ամայի ճանապարհին կեցվածք ընդունելով վառ նարնջագույն զգեստով, իսկ արդյունքով կիսվել է Instagram-ում:

Զգեստի աչք զարնող դետալները փայլուն կտորն ու ծավալուն շրջազգեստն են: Դերասանուհին «անտառային փերու» կերպար է ստացել՝ եթերային վարսահարդարման ու աշնանային դիմահարդարման լրացմամբ: Եվայի կերպարն արժանացել է նաեւ հետեւորդների հավանությանը. «Խենթանալու աստիճան», «Այսքան սիրուն ես հեքիթում էի տեսել»,-գրել են հետեւորդները:

Լուսանկարների հեղինակը Ալբերտ Հարությունյանն է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում