Տաքսու վարորդը, օտարերկրացի ուղևորի քնելու հանգամանքից օգտվելով, վերցրել էր նրա բջջայինը և 9 միլիոն դրամ փոխանցել իր հաշվեհամարին

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի:

«Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գ. Քոչարի փողոցից նրան տեղափոխել էր բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց: Այդ ընթացքում օգտվելով քաղաքացու ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և բանկային հաշվեհամարից մոտ 9 միլիոն դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը: էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուր` Tema.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: