Հայտնի է, թե ինչի հետևանքով են Մուսալեռի դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել հիվանդանոց

Արմավիրի մարզի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն և «Վաղարշապատ» ԲԿ տեղափոխված 15-ից ավելի երեխաներից այս պահին բուժամբոլատորիաներում է 4 երեխա, նրանց վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը:

«Այս պահին դասապրոցեսը ընդհատված է, այլ տուժածներ չկան»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչի՞ հետևանքով են երեխաներին տեղափոխվել բուժհաստատություններ, համայնքային իշխանության ներկայացուցիչը նշեց, որ, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել:

Դեռ չհստակեցված որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ դպրոցի աշակերտներից մեկն է իր հետ դպրոց տարել գազի բալոնչիկ և փչել:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը դեռ գնահատման փուլում է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: