Ովքեր են Արա Մարտիրոսյանի 21 և 18-ամյա երեխաները. լուսանկարներ

Starnews-ը գրում է․

Երեկ երեկոյան հայ ազգը շոկային և ցավալի լուր իմացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մոտ: Երգիչը սրտի խնդիր ուներ, ժամանակ առ ժամանակ ստանում էր կաթիլայիններ, և հերթական այցի ժամանակ Արայի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։

Արա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին խոսում են բոլորը: Համացանցը սգում է և ցավ ապրում:

Հայ հայտնիները` մեկը մյուսին հերթ չտալով, խոսում են Արայի`լավ մարդ լինելու, ջերմության և երգարվեստում իր կարևոր տեղը ունենալու մասին:

Երգիչ Արա Մարտիրոսյանը,սակայն, այն հայտնիներից է, ով քիչ է խոսել իր անձնականի, ընտանիքի մասին:

Արան 2 երեխա ունի`21 ամյա դուստր և 18-ամյա որդի: Արան իր կյանքի ձեռքբերումների մասին խոսելիս`մշտապես առանձնացրել է ընտանիքն ու երեխաները, ինչպես նաև երգարվեստում իր գրանցած հաջողությունները:

Երգչի երեխաները Միացյալ Նահանգներում են: Տարիներ առաջ հայրենքից շատ բացակայելը երգիչը նշել է, որ հենց որդու փոքր տարիքով է պայմանավորված եղել, ով կրթություն էր ստանում ԱՄՆ-ում:

Արայի որդին`18-ամյա Ալլանը, զբաղվում է Հոկեյով և մեծ հաջողություններ է գրանցել: Երգչի և որդու կապն անսահման է եղել:

Հիշեցնենք`երգիչը մահացավ իր մայրիկի մահից 40 օր անց:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում