Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. ԲԿ-ից մանրամասներ են հայտնել

Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնել է Նաիրի ԲԿ-ի խոսնակ Աննա Ղազարյանը:

«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:

Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: