«Սիրելի արտիստ, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 18-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում»,-այս մասին հայտնել է երգիչ Սարո Թովմասյանը։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կուենանա դեկտեմբերի 20-ին, ժամը 11։30-ից 13։30-ը Արամ Խաչատրյան համերգասրահից։
Հիշեցնենք, որ երգիչը մահացել էր դեկտեմբերի 16-ին սրտի կանգից։
«Նաիրի» ԲԿ-ից հայտնել են, որ երգիճը հվանդանոց է տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում։
