Մոդել Անիտա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է այն մասին, որ պատրաստվում է բացել ՀԿ, որի նպատակն է լինելու ջրի երես հանելու բոլոր այն անարդսրությունները, որոնք կատարվում են Երևան քաղաքում:
Հետաքրքրականն այն է, որ մոդելը կարծես չի կողմնորոշվում, թե որ բնագավառն է ավելի հոգեհարազատ իրեն ու քաղաքականությունից սկած մինչև մոդելային աշխարհ փորձում է իր ուժերը: Հիմա էլ, որոշել է նմսնվել Դոգին (Վարդան Ղուկասյան) ու Դոգի սկսած գործը շարունակել:
Անհամբեր եմ տեսնելու, արդյոք մոդելը նույն հայհոյախառն բառապաշարով է մարդկանց իր շուրջը հավաքելու, թե նա կլինի Դոգի ավելի ցիվիլ տեսակը:
Ըստ մոդելի նա պատրաստվում է նաև պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ!!! սպասենք ու տեսնենք հետագա զարգացումներն ու Անիտայի «տերերի» պատժամիջոցները:
Փորձեցինք կապ հաստատել, սակայն ոչ Անիտան,ոչ էլ մենեջերը չպատասխանեցին մեր հարցերին:
