ԲԱՑԱՌԻԿ…Տեսանյութ է հրապարակվել «Ծղոտներ» ռեստորանի հարևանությամբ սպանության դեպքից

Shamshyan.com-ը դեկտեմբերի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որն ավարտվել էր սպանությամբ:

Կայքը միջադեպից տեսանյութ է հարապարակել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մ. Գարակյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: