Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած. մանրամասներ

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի, իսկ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահն ասել է, որ ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։

Պայթյունի հանգամանքների և պատճառների մասին էլ Քյարամյաննը նշել է, որ այս վարույթը քննում են այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից:

«Որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: