ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես կզարմանայի (թերևս դուք էլ), որ նիկոլոսի Լոռվա վերջին գոստրոլների ժամանակ մարազմատիկ ու կուրիոզ դեպքեր չլինեին: Ուրեմն, Հագվու դպրոցի բացմանը գնալիս, դրա կորտեժը Օձունով ա անցնելիս լինում՝ գլխավոր ճանապարհով: Նույն օրը Օձունում մարդ էր մահացել ու հենց էդ ժամին թաղման ծիսակարգն է ընթանալիս լինում:
Բնականաբար գյուղացիները խմբով կանգնած են լինում, որպեսզի վերջին հրաժեշտը տան հանգուցյալին, ու հենց էդ պահին անցնում է նիկոլոսը: Քանի որ տեսարանների մեծ սիրահար է, սրա մոտ տպավորություն է լինում, թե մարդիկ խմբվել են ու իրեն են սպասում: Միանգամից մեքենայից իրեն դուրս է քցում ու ցինիկ ժպիտով հավաքված մարդկանց թե. – Վայ, ժողովորդ ջան, էս իմացել եք՝ ստեղով եմ անցնելու, ինձ էիք սպասո՞ւմ, կներեք, մի քիչ ուշացա:
Հավաքվածներից մի օձունեցի էլ, միանգամից պատասխանում ա. – Չէ, դուզն ասած Հովհաննեսին ենք սպասում, որ դուս բերեն (նկատի ունենալով հանգուցյալին)»:
