Ի՞նչ է կատարվել Սոթքում…մանրամասներ

Այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ըստ լրատվամիջոցի, շուրջ երկու ամիս առաջ նույնիսկ դիվերսիոն ներթափանցում է եղել։

Աղբյուրը տեղեկացրել էր նաև, որադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայրի զուգարան, այնտեղ թողել ադրբեջանական ծխախոտ և պատերին հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ գրել։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը.

«Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում