Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը նոր ղեկավար ունի։ Այս պաշտոնն այսօրվանից զբաղեցնում է Տարոն Գևորգյանը։

«Հարգելի ընկերներ, գործընկերներ ու բարեկամներ,
ս.թ. հունվարի 8-ից ստանձնել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի պաշտոնը:

Շնորհակալ եմ վստահության համար: Շարունակելու ենք սերտ համագործակցել»,- գրել է Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանն այս պաշտոնից հեռացել էր 2023 թվականի հուլիսի 20-ին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում