ՊՆ-ից չեն հերքում Վարդենիսում սպայի սպանության մասին լուրը

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն այսօր կրակել է նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։

Tert.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել։

Նա նաև հայտնեց, որ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։

 

Հիշեցնենք, որ Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Реклама
Невозможно поверить, что ели политики. От ответа стынет кровь
Подробнее
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: