ՈւՂՂՎԵԼ Է. Կեղծ տեղեկատվություն․ Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելnւթյան, բայց արդեն ուշ կլինի. Նաիրի Հnխիկյան

Հարգելի ընթերցողներ, հարկ ենք համարում նշել,որ սույն վերտառությամբ հոդվածը կեղծ է։

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյանն էջում գրել է. 

«Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով հաստատեցին Շուշիի ու Քարվաճառի վաճառքը, մոտ 5000 հայ զինվորի սպանությունը, Թnւրքիայի հետ սահմանի բացմամբ Հայաստանի թnւրքականացումը։

Ես կասկածում էի, որ կկրկնվի 1996-ի օրինակը, բայց հոգու խորքում հույս ունեի, որ մեր ժողովուրդը ստամոքսը ամեն դեպքում չի գերադասի հայրենիքից։

Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի։ Դուք ինքներդ փորում եք մեր պետականության գերեզմանը»։

 

Հարգելով տեղեկատվության մասին ձեր իրավունքը տեղեկացնում ենք, որ Նաիրի Հոխիկյանի հրապարակումը կեղծ է , քանի որ փաստերի ստուգման https://factcheck.ge/ կենտրոնը ստուգել է սույն հրապարակումը և պարզել ՝

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող մի քանի օգտատերեր տեղադրեցին Շուշիի բերդի լուսանկարը։ Դրանում Երևում էր Շուշիի բերդում արված հրավառություն, բերդի վրա՝ ադրբեջաներեն «Շուշա» գրությունը և Ադրբեջանի դրոշը։ Ըստ այս ֆեյսբուքյան հրապարակման «Փաշինյանի կուսակցության հաղթանակի հետ կապվող» այս լուսանկարը իրականում հին է, հրավառությունը եղել է այլ օր և այլ առիթով։

Ի՞նչ էին պնդում օգտատերերը

Հայաստանում հունիսի 20-ի ընտրությունների նախնական արդյուների հրապարակումից հետո Ֆեյսբուքում տարածվեց Շուշիի բերդի լուսանկար․ դրանում երևում էր Ադրբեջանի դրոշը և հրավառություն, ինչը նաև կապվում էր Փաշինյանի հաղթանակի հետ։

Նկարը տարածել էր երաժիշտ Միքայել Ոսկանյանը, նշել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկի համարը ու գրել՝ «3 քվեարկածներ, տեսե՛ք ինչին եք քվեարկել….»։ Այս գրառումը ունի մոտ 1200 կիսում։

Շուշիի հրավառության մասին նույն օրը գրել էր նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Նա թեև լուսանկարը չէր տարածել, բայց գրել էր՝ «Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը»։ Այս հրապարակումը ունի մոտ 2400 կիսում։

Հոխիկյանի գրառումը Ոսկանյանի հրապարակած լուսանկարով տարածել են մի շարք կայքեր՝ 7or.amlurer.comblognews.ammamul.amasekose.ammeganews.am։ Այն նաև տարածվել է ֆեյսբուքյան էջերում և խմբերում։

Լուսանկարը հին է

Տարածվող լուսանկարը հին է․ Շուշիում իսկապես հրավառություն եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի Փաշինյանի թիմի հաղթանակի հետ։ Ստեփանակերտի մեր աղբյուրներից նաև պարզեցինք, որ հունիսի 20, լույս 21-ի գիշերը նրանք հրավառություն չեն նկատել։

Լուսանկարը վերցված է մայիսի 12-ին Մեհրիբան Ալիևայի՝ Ինստագրամում հրապարակած տեսանյութից։ Ադրբեջանի նախագահը և նրա կինը այդ օրը Շուշիում էին՝ մասնակցելու “Khari bulbul” երաժշտական փառատոնի բացմանը։

Ստացվում է, որ տարածված լուսանկարը հին է։ Նկարում պատկերված հրավառույթունը Շուշիում եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հետ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: