Ո՞րն է եղել Անի Նալբանդյանի մահվան պատճառը

Արևելք»-ը թելեգրամյան իր էջում հայտնում է. «Բեյրութի աղբյուրները հաղորդում են, որ մենակատար, դպրուհի Անի Նալբանդյանը կիրակի օրը սովորականի նման մասնակցել է Սուրբ Պատարագի արարողությանը, որի ընթացքում նրա վիճակը կտրուկ վատացել է ու, ընկնելով գետնին, մա հացել:

Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 47-ամյա Անի Նալբանդյանն առողջական խնդիրներ չի ունեցել։

Մանուկ հասակից նա ներգրավված է եղել թաղի եկեղեցական կյանքում, որպես դպրուհի մասնակցել է Բեյրութի «Հայաշեն» թաղամասում գտնվող Սուրբ Հովաննու Կարապետ եկեղեցու արարողություններին ու հանդես եկել որպես պատարագի մասնակից-մենակատար։

Պատանի հասակում Անի Նալբանդյանը նույն գործունեութեամբ մասնակցել է Բուրջ Համուդի Սիս թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվող արարողություններին, եղել է ավագ դպրուհի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: