Ե՞րբ տեղի կունենա Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստը

Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17։00-ից, Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից սգո սրահում:

Հիշեցնենք, որ Ցղունի գյուղի տարածքում ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․), հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՊՆ զինծառայողի հետ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում