Հավանական է, որ Ալիևը փորձի ուժով վերցնել միջանցքը, ռուսական զորքը 1-2 օր «ուշանա», Մոսկվան գա փրկչի դերով․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Հավանական է, որ Ալիևը փորձի ուժով վերցնել միջանցքը, ռուսական զորքը 1-2 օր «ուշանա», Մոսկվան գա փրկչի դերով։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի խոսույթները և շահերը միջանցքի մասով համընկնում են։ Ռուսաստանն էլ չի ասում, որ դեմ է միջանցքին, ավելին, ասում է, թող լինի, մենք կվերահսկենք։

Չի կարող Ռուսաստանի համար Հայաստանի վերքն այնքան ցավել, որքան իր վերքը։ Հետևաբար, Ռուսաստանը պետք է անտարբեր լինի՝ Սյունիքով կանցնի ճանապարհը, թե Վայոց Ձորի։ Ինքը մտածում է մեծապետական դիրքերից, միայն թե վերահսկի»,- նշել է Մելքոնյանը։

Նրա խոսքով, պետք չէր իրավիճակը դրան հասցնել։ Նույն ախորժակը Բաքուն ունեցել է ԽՍՀՄ ժամանակ, սակայն Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները կարողացել են համոզել Մոսկվային։ Հիմա էլ բանակցողին փոխելու պարագայում դեռ հնարավորություններ կան։

Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ, այն, ինչ չի կարողացել Նապոլեոնը, չի կարող նաև Փաշինյանը, պարտվածը չի նստում բանակցային սեղանի շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում