Շտապօգնության խումբը դարձյալ բռնության է ենթարկվել. բժիշկների առջև փակել են սենյակի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել, կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են։

Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ՝ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:

Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է Հայկ Կոստանյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: