Գերմանիայում բուժմանն այլընտրանքը Մոնիկայի համար #ԶինվորիՏուն-ն է 🙂:
Մեր սիրելի պացիենտ Մոնիկա Մարտիրոսյանն է: Մոնիկան ողնաշարի վնասվածքը ստացել 8 տարի առաջ՝ ավտովթարի հետևանքով: Հայտնվել է սայլակին: Դրանից հետո ընտանիքով մեկնել են Գերմանիա, որպեսզի Մոնիկան կարողանար համապատասխան բուժում ստանալ: Մոտ մեկ ամիս է՝ Մոնիկան Հայաստանում էր, այսօր կրկին վերադարձավ Գերմանիա:
Ընտանիքը լսել էր Զինվորի տան մասին և աղջիկը 3 շաբաթ #վերականգնողական բուժում ստացավ մեզ մոտ: Մոնիկայի արձակուրդն ավարտվել է և մինչև Գերմանիա վերադառնալը մեր գեղեցկուհի պացիենտը խոստովանել է, որ անհամբեր սպասելու է Հայաստան հաջորդ այցին՝ գարնանը, որպեսզի կրկին շարունակի մեզ մոտ վերականգնողական բուժումը:
Չնայած կարճատև ընթացքին, Մոնիկան և նրա ընտանիքը ոչ միայն հասցրել են գոհացուցիչ արդյունքները նկատել, այլև հիացած են Զինվորի տան անձնակազմի մոտեցումով և նվիրումով: Հատկապես Մոնիկայի տատիկն ու պապիկը ցանկացան շեշտել, որ այստեղ բոլորն այնքան հարազատ են դարձել իրենց թոռնուհուն, որ Գերմանիա վերադառնալ չէր ուզում :
Հ.Գ. Մոնիկայի և նրա ընտանիքի կարծիքը հրապարակում ենք ընտանիքի համաձայնությամբ:
