Բարի ծառայություն ձեզ, տղե՜րք…

Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների զինակոչիկներն Իջևանի տարածքային զինկոմիսարիատից մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

«Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, զինակոչիկների ծնողները, հարազատներ, ընկերներ:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 տարածքային ստորաբաժանման ղեկավարն ու աշխատակիցները ողջունել են ներկաներին, զորակոչիկներին մաղթել են խաղաղ և անփորձանք ծառայություն:

Բարի ծառայություն ձեզ, տղե՜րք…»,- նշված է հաղորդագրությունում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: