Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին, տարածքային ամբողջականությունը պետք է հարգել. ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական ​​կորպուսին ուղղված ուղերձով, որ ումն նշել է նաև, որ «Ֆրանսիայի կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: Այս մասին իր սոցցանցի էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպե նաև՝ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը։», – հավելել է ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: