Ո՞վ կպատկերացներ, որ ձմռանը ձյուն կգար, էն էլ ուր-ուր՝ մասիվներում. ո՞ւր են ձնամաքրման նոր ստացած 50 հատ սարքավորումները. Ակտիվիստ (Տեսանյութ)

Հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարկված տեսանյութում բարձրաձայնում է՝ թեև Երևանի քաղաքապետարանը մայթերի՝ 50 հատ ձնամաքրման սարքավորումներ է այս տարի ձեռք բերել, այդուհանդերձ, ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն արվում։

«Ո՞վ կպատկերացներ, որ ձմռանը ձյուն կգար, էն էլ ուր-ուր՝ մասիվներում։ Երևանի քաղաքապետարան և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, ո՞ւր են մայթերի՝ նոր ստացված 50 հատ ձնամաքրման սարքավորումները։

Մի՞թե պարզ չէ, որ առաջին հերթին դրանք պետք է Նոր Նորք վարչական շրջանին տրամադրվեին»,-գրել է նա՝ կից տեսանյութ ներկայացրել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: