Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արիաննա Հովսեփյանի ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի վերաբերյալ։

«Քանի որ հետաքրքրությունը մեծ է և բազմաթիվ հարցումներ եմ ստացել լրագրող գործընկերներից, հայտնում եմ հետևյալը․

Հունվարի 25-ին, գիշերը, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ, Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) և 264-րդ հոդվածի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։

Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձանավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: