Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով

Առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 4 ամսով երկարացվել է նաև Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում