Տարածված ցավազրկող դեղամիջոցը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել

Իբուպրոֆենը ցավազրկող ամենատարածված դեղամիջոցներից է, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է բավական լուրջկողմնակի բարդություններ առաջացնել:

Ինչպես նշում է Սաարի համալսարանին կից հիվանդանոցի Պալիատիվ բժշկության և մանկական ցավային թերապիայի կենտրոնի ավագ բժիշկ Սվեն Գոթշլինգը, այս դեղամիջոցի հասանելիությունը պետքէ անհապաղ սահմանափակել,քանի որդրա ընդունումն առանց մասնագետի նշանակման բարձրացնում է օրգանիզմում մի շարք խանգարումների զարգացման հավանականությունը:

«Գերմանիայում ամեն տարի ավելանում է մահվան դեպքերի թիվը, որոնք պայմանավորված են ցավազրկողների ընդունման հետևանքով առաջացած ներքին արյունահոսությամբ: Իբուպրոֆենի սխալ գործածությունը կարող է հանգեցնել ստամոքսի և աղիների արյունահոսության,ինչպես նաև երիկամների վնասվածքների»,— նախազգուշացնում է մասնագետը:

Այս դեղամիջոցի վնասակար կողմնակի բարդություններից խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում այն չօգտագործել ավելի երկար քան երեք օր: Իբուպրոֆենի գործածությունը յոթ օր շարունակ թույլատրվում է բացառապես լուրջ մարզական վնասվածքների կամ գերլարվածությամբ պայմանավորված սաստիկ գլխացավերի դեպքում:

«Եթե ցավը չի մեղմվում ավելիերկար ժամանակ,ապա հարկավոր է խուսափել իբուպրոֆենի գործածությունից ու դիմել մասնագետին խնդրի պատճառը հայտնաբերելու և ոչ այդքան վտանգավոր կողմնակի բարդություններով այլընտրանքային տարբերակ գտնելու համար», —խորհուրդ է տալիս բժիշկ Գոթշլինգը:

Ընդ որում՝ այս դեղամիջոցը հատկապես վտանգավոր է տղամարդկանց համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար իբուպրոֆեն օգտագործող տղամարդկանց մոտ բարձր է իմպոտենցիայի և դեպրեսիայի վտանգը, քանի որ այս դեղամիջոցը կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի:

Գիտափորձերին մասնակցել է 18-35 տարեկան մի քանի տասնյակ տղամարդ, որոնց գիտնականները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները ստացել են պլացեբո, մինչդեռ երկրորդ խմբի կամավորներին մասնագետներն օրական 600 մգ իբուպրոֆեն են տվել: Արդյունքում գիտնականներն ընդամենը երկու շաբաթ անց հորմոնալ բալանսի լուրջ խանգարումներ են նկատել իբուպրոֆեն ընդունած խմբի մասնակիցների մոտ, մինչդեռ մյուսների մոտ նման խնդիր չի նկատվել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում