Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին. Եվս մեկ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հունվարի 23-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների մասին հարցին։

«Օբյեկտիվ եզրակացություններ անելու և, մասնավորապես, սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից եզրակացություններ անելու փոխարեն, հերթական անգամ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, և դա հիմք չունի, քանի որ դրանք մեր սխալները չեն։

Սրանք սխալներ են, ցավոք, սա պետք է ասեմ. սրանք պաշտոնական Երևանի սխալներն են։ Ի դեպ, այս ամենը վերաբերում է ինչպես մեր երկրի հետ հարաբերություններին, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորմանը»,-ասել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: