Հայկական կողմը քարտեզներ չի փոխանցել Ադրբեջանին. ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

Այս պահին հանդիպումն ընթանում է այն նույն սահմանային հատվածում, որտեղ նախորդ հանդիպումն է եղել։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից Անի Բաբայանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թովուզ–Ղազախ հատվածում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը նաև հերքում է հայկական կողմից քարտեզների տրամադրման մասին լուրերը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում