Տեառընդառաջի տոնը նշում են բոլորը` անկախ այն հանգամանքից՝ ընտանիքում ունեն նորապսակներ, թե ոչ

Տեառընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։

Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։
Տոնական արարողությունները սկսվում են նախորդ երեկոյից՝ փետրվարի 13-ից, նախատոնակի ժամերգությամբ։ Այնուհետեւ մարդիկ եկեղեցուց կանթեղներով կամ մոմերով լույս են տանում՝ իրենց տան բակում տոնական խարույկները վառելու։

Բուն տոնի օրը՝ փետրվարի 14-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։

Տեառընդառաջի տոնը նշում են բոլորը՝ տոնական սեղաններ բացելով, բակում խարույկ վառելով և իրար շնորհավորելով` անկախ այն հանգամանքից՝ ընտանիքում ունեն նորապսակներ, թե ոչ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: