Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն «Հայաստանի պատմությունը. Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)

Հայոց Պատմության առարկան անվանափոխելու հարցը նոր չի, և առնվազն մի քանի անգամ քննարկված է մասնագիտական շրջանակների կողմից:


Այս մասին այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ասել է ԿԳՄՆ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ բոլոր քննարկումներից հանգել է մի եզրակացության, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ, որովհետև «Հայոց պատմություն» առարկան, որը ուսուցանվում էր, պետք է ունենար կոնկրետ նպատակ:

«Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն «Հայաստանի պատմությունը»:

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն կոչելով առարկայից դուրս է մնում այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը և նշել, որ սա ամենևին բովանդակության մասին չէ:

Բովանդակությունը նույնն է, անկախ անվանումներից: Անվանումը այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը: Երբ որ ես ասում եմ, որ պատմության ուսուցանումը ունի կոնկրետ նպատակ, պիտի շեշտադրեմ այն նպատակը, որը տարբեր երկրներում է իրականացվում:

Ամեն երկրում պատմության ուսուցանումը առաջին հերթին այդ պետության երկրի քաղաքացինների ձևավորման գործընթաց է, և առաջնահերթ է, որպեսզի պատմության կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ, անկապ նրանից այդ ժամանակահատվածներում պետությունը եղել է թե չի եղել»,- ասել է նախարարը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում