Մարտական դիրքի կացարանին կից տնակում բռնկված հրդեհի հետևանքով պահեստազորային զինծառայող է մահացել

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: