Մեծ պատիվ է մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների պանթեոնացումը. «Կռունկը» նվագած Ֆրանսահայ թավջութակահարուհի

Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին իր նվագակցությամբ «Կռունկ»-ի հնչյունների ներքո Փարիզի Պանթեոնում Միսաք և Մելինե Մանուշյանների մասունքների ամփոփման արարողությանը։

«Ի՜նչ մեծ պատիվ է այսքան մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների, ինչպես նաև Ֆրանկ-Տիրեի բոլոր ընկերների և պարտիզանների՝ Փարիզի Դիմադրության շարժման ներգաղթյալ անդամների պանթեոնացումը»,-գրել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: