Թալանել են դերասան Արման Նավասարդյանի ավտոմեքենան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 23:30-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 12:40-ն ընկած ժամանակահատվածում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։

ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչ, օդամղիչ պոմպ և ընթացագործային գործիքներ։
Դեպքի փաստով Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ։Ըստ սկզբնաղբյուրի՝ ավտոմեքենան պատկանում է դերասան, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում