Հայտնի է՝ ՀՀ որ գյուղերն են այս կամ այն կերպ վերահսկվում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ  պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն կերպ վերահսկվում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից, ինչպես ավելի վաղ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը կառավարության նիստերից մեկում նշել էր, որ 31 ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն Բաքուն հրաժարվում է ճանաչել օկուպացիայի փաստը։

Կառավարությունից հայտնում են, որ այս գյուղերից օկուպացրած տարածքը կազմում է 170 քառ կմ։

Ավելի մանրամասն` ինֆորգրաֆիկայում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում