Երևանի մետրոպոլիտենի աշխատանքում խաթարում է եղել

Այսօր Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքում խաթարում է տեղի ունեցել։ LifeNews.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ գնացքները աշխատել են դադարներով, ուղևորները 10 րոպեից ավել սպասել են կայարաններում։

Հատկանշական է, որ մետրոպոլիտենում խաթարումը տեղի է ունեցել հենց շահագործման 43-ամյակին։ Մենք կապ հաստատեցինք Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ եղել է փոքրիկ տեխնիկական խոչընդոտ, որն արդեն մասնագետների կողմից շտկվել է։

«Ոչ մի լուրջ խնդիր։ Լուրջ խնդիրների դեպքում պարտադիր միշտ պաշտոնական պարզապանում լինում է։ «Բարեկամություն» կայարանում փոքրիկ տեխնիկական խոչընդոտ ենք ունեցել, որն արդեն մասնագետների կողմից վերացել է։ Մետրոն հիմա բնականոն հունով աշխատում է»,-նշեց Տաթև Խաչատրյանը։

Նյութի աղբյուր՝ Lifenews.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: