Անկեղծորեն ցանկանում ենք՝ հայ-թուրքական ​​սահմանը բացվի, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների միջև կապերն ընդլայնվեն. Միրզոյանը՝ «Անադոլու»-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև՝ ընդգծելով, որ «մշտական կապ կա, ինչն ապահովում է դրական դինամիկա»։ Նա այս մասին ասել է թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում:

Հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկրների միջև ցամաքային սահմանը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Միրզոյանը հայտարարել է, որ դա կգործի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների, այլ նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

Միրզոյանը հայտարարել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է և հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանը շուտափույթ բացվի, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը ընդլայնվեն», -ասել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: