Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Տավուշի «անկլավների» հարցը

Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:

Կուսակցության մամուլի ծառայությունից նշում են՝ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:

Ըստ 24News-ին հասած տեղեկությունների՝ քննարկման առարկա է դարձել Մհեր Գրիգորյանի և ադրբեջանական պատվիրակության հանդիպումը, որը տեղի է ունեցել այսօր՝ սահմանին։ Ադրբեջանցիները իմպերատիվ պահանջ են դրել՝ զիջել Տավուշի երկայնքով գտնվող, այսպես կոչված, անկլավները, և իրենք իրենց կողմից պատրաստ չեն ընդունել, որ հայկական կողմը նույնպես ունի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներ։

Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ հատկապես այս հարցն է քննարկվել ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: