Արտաքին ուժերն Ադրբեջանին աջակցում էին, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան. հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց ասուլիսի ժամանակ:

«Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, որոնք դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին ու աջակցում էին, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան»,- հայտարարեց նա:

Ըստ Փաշինյանի` այդ ուժերը հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին:

«Տեսնում էին, որ Հայաստանում իրենց ուժերը չեն հերիքում հեղափոխություն անելու համար, ու նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որ իշխանափոխություն տեղի ունենա»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` այդ նկրտումները շարունակվում են։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում