Եթե ուզում ենք՝ Հայաստանը մնա, պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ․ Էդուարդ Շարմազանով

«Ինչու՞ են գլոբալիստները պայքարում ավանդական հասարակությունների ու պետությունների դեմ․ գլոբալիստները չունեն կոնկրետ հայրենիք։ Ավելին, գլոբալիստների ճնշող մեծամասնությունն իրենց հայրենիքները թողել ու փախել են օվկիանոսից այն կողմ։

Իրենք լքել են իրենց հայրենիքը, չունեն հայրենիք ու ատում եմ մեզ՝ հայրենիք ունեցողներիս։

Դա է նաեւ պատճառը, որ գլոբալիստները կատաղի կռիվ են մղում ազգային ու ավանդական հասարակությունների հետ՝ ՌԴ, Չինաստան, Իրան…

Հայաստանում էլ է պայքար ընթանում գլոբալիստ -կոսմոպոլիստների ու ազգային — ավանդական արժեքների կրողների միջեւ։ Բայց աշխարհը վաղուց արդեն միաբեւեռ չէ։

Եթե ուզում ենք՝ Հայաստանը մնա, պետք է հակադրվել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել ավանդական արժեքներ դավանող՝ ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ։ Հեռանկարային է նաեւ Հնդկատտանի հետ կապերի զարգացումը, բայց դա շատ ավելի համակողմանի ու լուրջ ուսումնասիրություն է պահանջում։

Մի բան ակնհայտ է. Հնդկաստանը Հայաստանում ակտիվապում է։ Ոչինչ պատահական չէ՝ ո՛չ տասնյակ հազարներով հնդիկների գաղթը, ոչ էլ՝ հարուստ հնդկական հարսանիքը։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների «դաբրոյով» Հայաստանը դառնում է նաեւ Հնդկաստանի կենսական շահերի գոտի։

Մնում է վերլուծել ու հասկանալ՝ դա մեզ՝ ՀՀ-ին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»։

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: